|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Հայաստանում հայտնվել է նոր աղանդ` «Նոր ուղի» է կոչվում, որի ներկայացուցիչները մարդկանց դրդում են ինքնասպանության: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, թե աղանդի պարագլուխներից մեկն էլ «Պարիր, թե կարող ես» նախագծի մասնակից Մարի Հովհաննիսյանն է, ով փորձում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին ներգրավել աղանդի մեջ:
«Աղանդը Հայաստան է ներթափանցել Ուկրաինայից: Այժմ մոտ 40 հոգի հաճախում է այս աղանդը: Ինձ արդեն դիմել են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց հարազատները փորձել են ինքնասպանություն գործել: Աղանդը քարոզում է ինքնասպանության փորձի միջոցով կամ ինքնասպանությամբ նոր ուղի գտնելը»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելուց հետո նոր միայն կդիմի համապատասխան մարմիններին: Ապա` այդ աղանդավորականներից մեկի մասին օրինակ բերեց. «Օրինակ նրանցից մեկն իմ առջև գլուխը հեռուստացույցի էկրանին էր խփել` այսպիսով փորձելով նոր ուղի գտնել»: