|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Արտաշատ քաղաքում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց ընդգծել իր հավատարմությունը Հայ Առաքելական եկեղեցու արժեքներին:
«Ես` ինքս, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց ուզում եմ բարձրաձայնել նաև մեր հայ կաթոլիկ եղբայրներին, ավետարանական մեր եղբայրներին, որ մենք, այո, հավատարիմ պիտի լինենք մեր քրիստոնեական արմատներին, ինքնությանը: Այո, մենք պետք է քաղաքակիրթ ճանապարհով մերժենք այն բոլոր տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից, ինքնուրույնությունից և ինքնիշխանությունից։ Մենք պետք է դա անենք և այն պետք է լինի մեր հաջորդ կարևորագույն խնդիրը»,- ասաց նա՝ շեշտելով, որ մենք Արտաշես արքայի, Գրիգոր Լուսավորչի, Տիգրան Մեծի, Մաշտոցի և Նարեկացու սերունդն ենք, և որ հայը փոքր ժողովուրդ չէ:
Փաշինյանն իր այս միտքն ամփոփեց Պարույր Սևակի «Հայաստան» բանաստեղծությամբ: