Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սատարող քաղաքացիները գրոհել են Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը։ Տեղի ունեցած լայնամասշտաբ անկարգությունների հետևանքով արդեն գրանցվել է 4 զոհ։ ԱՄՆ օրենսդիր մարմնի գլխավոր շենքը վերջին անգամ ավերածություն էր տեսել 206 տարի առաջ՝ 1814 թ., երբ բրիտանացիներն այրեցին այն։
Ի՞նչը հանգեցրեց ԱՄՆ–ում դարեր ի վեր չտեսնված նման անկարգությունների: Նախ պետք է նշել, որ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ–ում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ընտրություններին նախորդած և հաջորդած լարվածության ֆոնին։ Նոյեմբերի 3-ից հետո ԱՄՆ–ում դեռ մի քանի օր հստակ չէր, թե ով է հաղթել ընտրություններում: Երբ արդեն նշմարվեց դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը, Թրամփը և նրա թիմը սկսեցին տարբեր միջոցներով ազդել հաշվարկների և ընտրիչների (ԱՄՆ-ն ունի յուրահատուկ ընտրական համակարգ) հրապարակած թվերի վրա։ Սակայն, չնայած բոլոր ջանքերին, Ընտրիչների կոլեգիան հաղթանակը վերագրեց դեմոկրատ թեկնածուին։ Թեև Թրամփի որոշ մեղադրանքներ հիմք ունեին (օրինակ՝ էլեկտրոնային քվեարկության արդյունքները), այնուամենայնիվ, արդյունքներում որևէ շոշափելի բան չփոխվեց։
Երեկ Դոնալդ Թրամփը ելույթում կոչ էր արել աջակիցներին՝ շարժվել դեպի Կապիտոլիում, որտեղ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը պետք է հաստատեին ընտրությունների վերջնական արդյունքները։ Ցուցարարները նիստի մեկնարկից րոպեներ անց ներխուժեցին շենք, որից հետո նիստը հետաձգվեց։ Թրամփն այնուհետև կոչ արեց իր աջակիցներին՝ իրենց ցույցը խաղաղ անցկացնել։
Բացի այդ՝ ցուցարարները բողոքում են նաև Ջորջիա նահանգի ընտրությունների արդյունքների դեմ, որի հետևանքով հանրապետականները կորցնում են մեծամասնությունը Սենատում։
Yerkir.am-ը արդեն հայտնել էր, որ CBS-ի տեղեկություններով, որ Թրամփի կառավարությունը մտադիր է նրան վաղաժամկետ զրկել նախագահական լիազորություններից: Ավելի վաղ Թրամփն արգելել էր փոխնախագահ Մայք Փենսի մուտքը Սպիտակ տուն, քանի որ «Փենսը հրաժարվել էր դեմ հանդես գալ Կոնգրեսում ընտրությունների վերջնական արդյունքները հաստատելուն»։
Կապիտոլիումն արդեն «մաքրվել է» անկարգ ցուցարարներից. Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարել է արտակարգ դրություն, որն ուժի մեջ կմնա նվազագույնը մինչև հունվարի 20-ը՝ Ջո Բայդենի երդման արարողությունը։
Կոնգրեսում արդեն վերսկսվել է ընտրությունների արդյունքների հաստատման նիստը, որը հայտարարություն կանի ժամեր անց։
Ի դեպ, բազմաթիվ երկրներ, որոնց ԱՄՆ–ը բազմիցս մեղադրել է հակաժողովրդավարության մեջ, կոչ են արել ԱՄՆ–ին՝ գործել ժողովրդավարության շրջանակներում և բռնություն չկիրառել։