կարևոր
3928 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 13:35
Քաղաքական

Այն քարոզները, որ ՀՀ-ում կա ժողովրդավարություն, խոսքի ազատություն, սուտ է․ կա մեկ մարդու՝ Նիկոլի իշխանություն․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱՄՆ-ում

Գիտեմ, բոլորդ մտահոգ եք Հայաստանի իրավիճակով։ Այսօրվա հանդիպման ընթացքում ես ձեզ բաց, անկեղծ ներկայացնելու եմ Հայաստանի իրականությունը։ Հայաստանն ու հայ ժողովուրդը դիմագրավում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկը։ Այս մասին Բրբենքի «Բեշիր Մարտիրոսյան» երիտասարդական կենտրոնի մարզասրահում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ավելի քան 700 մասնակիցների ներկայությամբ հանդիպումը սկսվեց Հայաստանի և Արցախի oրհներգներով: Միջոցառումը սկսվեց ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի կենտրոնական կոմիտեի անդամ Լևոն Պարոնյանի բացման խոսքով, ով օրվա հյուրին բարի գալուստ մաղթելով, ներկաներին վերհիշեցրեց Իշխան Սաղաթելյանի նախորդ այցելությունը, երբ վերջինս զգուշացրել էր բոլորին Հայաստանի դիմագրավելիք դժվարությունների մասին, որոնք այսօր դժբախտաբար իրականություն են դարձել:

«Հայաստանն ու Արցախը կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև։ Արցախի մեր հայրենակիցներըշուրջ 4 ամիս շրջափակման մեջ են, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, թուրքը, ադրբեջանցին այսօր գտնվում է Ջերմուկում, Վարդենիսում և Սյունիքում։ Իսկ Հայաստանի իշխանության ղեկին հայտնված խմբակը որևէ քայլ և գործողություն, ուրիշ ելք չի առաջարկում, բացի այն, որ ժողովրդին առաջարկում է տալ, ինչ ուզում են։ Չկա իշխանություն, և Հայաստանի այս վիճակի պատճառը դավաճանների հայտնվելն է ՀՀ իշխանության ղեկին»,- ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ 2018 թվականին մի խումբ մարդիկ՝ օտար ուժերի մասնակցությամբ Հայաստանում իրականացրեցին իշխանափոխություն ու դա իրականացրեցին ՀՀ քաղաքացիների միջոցով․

«Նրանք առաջարկում էին բաներ, որոնց անհրաժեշտությունը կար Հայաստանում։ Մենք բազմաթիվ խնդիրներ ունեինք և մարդիկ շատ շտապ փոփոխություններ էին ուզում և խաբնվելով օրվա իշխանության թեզերին՝ օտարերկրյա գործակալական ցանցերի միջոցով Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Խոստացան ժողովրդավարություն, դուք տեսնում եք՝ ինչ է Հայաստանում տեղի ունենում ամեն օր, նման  բռնապետական իշխանություն Հայաստանում երբեք չի եղել։ Բոլոր այն քարոզները, որ Հայաստանում կա ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դա սուտ է, նման բան չկա․ Հայաստանում կա մեկ մարդու՝ Նիկոլի իշխանություն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը գտնվում է ԱՄՆ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տես նաև՝ 

Իշխան Սաղաթելյանը Արևմտյան ԱՄՆ-ում հայ երիտասարդների հետ քննարկել է իրավիճակն Արցախում և ՀՀ-ում

Իշխան Սաղաթելյանը Բըրբենք քաղաքի ՀՅԴ Աղբալյան Կոմիտեության «Բեշիր Մարտիրոսյան» կենտրոնում հանդիպում է ունեցել շրջանի կուսակցական ընկերների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այցելել է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմ

Իշխան Սաղաթելյանի հանդիպումները Լոս Անջելեսում