Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նշեց, որ նորընտիր նախագահը թեեւ ուշացումով, բայց միությունը պետք է վերադարձնի ոչ միայն օրինական, այլ նաեւ ստեղծագործական դաշտ: Ըստ նրա` նորընտիր նախագահը նախ պետք է վարչություն ընտրի, որի անդամը կլինի նաեւ ինքը, եւ կլինի կատարողը, ոչ թե թելադրողը:
«Այս տարիների ընթացքում օրինական ընտրված վարչություն, վերստուգիչ հանձնաժողով չի եղել, եւ պատահական հրավիրել մի քանի հոգի ու վարչության անվան տակ որոշումներ կայացնել, ճիշտ չէ: Պետք է այնպես անել, որ հայկական երաժշտությունը հնարավորություն ունենա երեւալու աշխարհին այն որակով, տեսակով ու չափով, որով օժտված են մեր կոմպոզիտորները: Ափսոս է»,- ասաց Վարդազարյանը:
Նրա կարծիքով` հայ երաժշտըությունն արժանի է ավելի լայն քարոզման, քան այսօր կա: Վարդազարյանի հավաստմամբ` տարվա ընթացքում մեկ-երկու համերգ կազմակերպելով` երաժշտությունն իր կենդանության մասին չի փաստում, այլ ուղղակի գրվում է, թե այսինչ բանն արվել է: «Իսկ համերգներ կազմակերպել` ցույց տալու համար, որ դա արվել է, չի կարելի: Յուրաքանչյուր համերգի վրա պետք է աշխատել, ծրագիր ընտրել»,- նշեց կոմպոզիտորը: