|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մարտի 22-ին Կիևում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով:
Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Վասիլ Բոդնարի գլխավորած պատվիրակությունները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
Կողմերը մանրամասն քննարկեցին երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի խորացման, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդակցությունների կարևորությունը: Դրա հիման վրա արտաքին գործերի փոխնախարարներ Շավարշ Քոչարյանն ու Վասիլ Բոդնարը նախաստորագրեցին Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2019-2020թթ. խորհրդատվությունների ծրագրի նախագիծը, որը շուտով կստորագրվի Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների կողմից: