|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կանադացի գիտնականները հակամարմիններ են հայտնաբերել, որոնք կարող են օգնել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ դեղամիջոց ստեղծելու գործում. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամենօրյա տեսուղերձին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ Թրյուդոյի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոնմանն ուղղված ուսումնասիրությունները, որոնք ֆինանսավորում են կանադական իշխանությունները, սկսել են առաջին արդյունքները ցույց տալ:
Նա, մասնավորապես, նշել է. «Գիտնականները հակամարմիններ են հայտնաբերել, որոնք կարող են օգտագործվել դեղամիջոցներում՝ այս վիրուսի բուժման համար»,- ու հավելել, որ արդեն հուլիսին մասնագետները կարող են սկսել դեղամիջոցի փորձարկումները մարդկանց վրա:
Միևնույն ժամանակ կանադացի վարչապետը մանրամասնել է նաև, որ կառավարությունը հավելյալ 175 մլն կանադական դոլար (մոտ $125 մլն) կհատկացնի ընկերությանը, որի մասնագետները կատարել են այս հայտնագործությունը:
Հիշեցնենք՝ Կանադայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 57 000 դեպք է գրանցվել, մահվան 3606 դեպք: