կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 17:24
Առանց Կատեգորիա

Հայտնի է դարձել COVID-19-ի դեմ դեղամիջոցի մահացու վտանգավորությունը

Հայտնի է դարձել COVID-19-ի դեմ դեղամիջոցի մահացու վտանգավորությունը

Ազիտրոմիցին հակաբիոտիկը, որը կիրառվում է COVID-19-ի բարդությունների դեմ պայքարելու համար, կարող է սրտի նոպա առաջացնել մի շարք այլ դեղամիջոցների հետ համատեղ կիրառելու դեպքում: Այս եզրակացության են եկել Չիկագոյի Իլինոյսի համալսարանի գիտնականները. ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ գրում է JAMA Network Open հանդեսը:

Մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 44 միլիոն հիվանդի մասին տեղեկություններ եւ համեմատել, համապատասխանաբար, ամոքսիցիլին եւ ազիտրոմիցին ընդունած խմբերի արդյունքները: Պարզվել է, որ ազիտրոմիցինի եւ այն դեղամիջոցների համատեղ ընդունումը, որոնք ազդում են սրտի էլեկտրական իմպուլսների վրա, կապված է սրտի գործունեության այնպիսի խանգարումների հաճախության 40 տոկոսով մեծացման հետ, ինչպիսիք են ուշաթափությունը, հաճախացած սրտխփոցը եւ նույնիսկ սրտի կանգը:

Նման դեղամիջոցներին են պատկանում զարկերակային ճնշման դեմ դեղերը, հակադեպրեսանտները, մալարիայի դեմ դեղամիջոցները եւ օպիոիդները: Ավելի վաղ ամերիկացի սրտաբանները կոչ են արել բժիշկներին՝ ավելի զգույշ լինել այն դեղամիջոցները նշանակելուց, որոնք սրտի առիթմիա են առաջացնում՝ որպես կողմնակի ազդեցություն: Ցուցակում հայտնվել են նաեւ COVID-19-ի դեմ մի քանի դեղամիջոցներ: Այդպիսի դեղամիջոցների թվում նշվել են խլորոխինը, հիդրօքսիխլորոխինը եւ ազիտրոմիցինը. բոլորը, բժիշկների եզրակացության համաձայն, կարող են սրտի ռիթմի խանգարումներ առաջացնել։