Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան պատասխանել է կորոնավիրուսի դեմ հայրենական «միջոցի» քնադատություններին՝ Արևմուտքին մեղադրելով ավանդական աֆրիկյան բժշկության հանդեպ արհամարհանքի մեջ. այս գրում է AFP-ը, հայտնում է Yerkir.am-ը։
Նա ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել է. «Եթե դա Մադագասկարը չլիներ ու այլ եվրոպական երկիր լիներ, որը իսկապես հայտնաբերեր այդ դեղամիջոցը, կլինեի՞ն այդպիսի կասկածներ։ Ես այդպես չեմ կարծում»։
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս նախազգուշացրել է, որ Covid-Organics թուրմը, որը Ռաջոելինան գովազդում է որպես մահացու կորոնավիրուսի դեմ դեղամիջոց, կլինիկական փորձարկումները չի անցել։
Թուրմը ստացել են օշինդրից (այն մալարիայի դեմ ապացուցված հատկություններով բույս է) և այլ տարատեսակ տեղական բույսերից։
«Աֆրիկյան գիտնականներին չի կարելի թերագնահատել։ Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ ըմպելիքը Աֆրիկայում է պատրաստվել, և նրանք չեն կարողանում ընդունել, որ այնպիսի երկիր, ինչպես Մադագասկարն է, մտածել է այդ բանաձևը, որպեսզի փրկի աշխարհը»,- նշել է Ռաջոելինան ու հավելել, որ այն 10 օրվա ընթացքում բուժում է կորոնավիրուսով պացիենտներին։
Հիշեցնենք՝ Հասարակածային Գվինեան, Գվինեա-Բիսաուն, Նիգերը եւ Տանզանիան արդեն խոտաբույսերից դեղամիջոցի խմբաքանակ են գնել։
Մադագասկարը պաշտոնապես հայտնել է կորոնավիրուսով վարակման 183 դեպքի և 105 ապաքինվածների մասին, իսկ մահվան դեպքեր երկրում չեն գրանցվել, ինչի առնչությամբ նախագահը նշել է՝ պացիենտները բուժվել են միայն Covid-Organics թուրմով։
Միևնույն ժամանակ Ռաջոելինան դեղամիջոցն անվանել է «բարելավված ավանդական բժշկություն»՝ պարզաբանելով, որ Մադագասկարը անցկացնում է ոչ թե կլինիկական փորձարկումներ, այլ «կլինիկական դիտարկումներ»՝ համաձայն ԱՀԿ-ի ղեկավար սկզբունքների։