կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-24 19:18
Աշխարհ

Էրդողանը մեծ խնդիր է Թուրքիայի անվտանգության համար. Ահմեդ Դավութօղլու

Էրդողանը մեծ խնդիր է Թուրքիայի անվտանգության համար. Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության խնդիր է դարձել այն բանից հետո, երբ անկախ առաջնորդից վերածվեց ԱՄՆ-ի կողմից վերահսկվող գործչի, ասել է «Ապագայի ընդդիմադիր կուսակցության» առաջնորդ, նախկին վարչապետ եւ նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Էրդողանն «այլեւս այն մարդը չէ, ով ժամանակին գրավում էր ամբողջ աշխարհի ուշադրությունն իր «ակնթարթային հարձակմամբ»»,- ասել է Դավութօղլուն տեսանյութում, որը տեղադրվել է Future Party-ի պաշտոնական էջին Twitter-ում: Նա նկատի ուներ Էրդողանի` Իսրայելի այն ժամանակվա նախագահ Շիմոն Պերեսի դեմ իրականացված բողոքի ցույցը 2009 թվականին Դավոսում կայացած տնտեսական գագաթնաժողովին:

Էրդողանը Վաշինգթոնի վերահսկողության տակ է, «նրա ակտիվները, դոսյեից բացի (նրա վերաբերյալ), ներկայացված են Կոնգրեսին»,- ասել է նախկին վարչապետը:

Սենատի պատժամիջոցների օրինագիծը, ինչպես Ներկայացուցիչների պալատի կողմից 2019-ին արդեն ընդունված օրինագիծը, պահանջում էր զեկուցել Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների ակտիվների մասին: Օրինագծի ընթացքը կանգնեցրեց Սենատի մեծամասնության առաջնորդ եւ Թրամփի դաշնակից Միթչ Մաքքոնելը:

Բարձրաստիճան պաշտոնյան, ով աշխատում էր Սենատում այդ օրինագծերից մեկի վրա, Аhval-ին ասել էր, որ զեկույցը պահանջվել է Թուրքիայի նախագահի` կոռուպցիոն գործունեության մեջ ներգրավված լինելու կասկածների հետ կապված: «Դա շատ լուրջ անվտանգության խնդիր է Թուրքիայի համար»,- հավելել է Դավութօղլուն: