Փոխարժեքներ
02 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Սիրիայի նոր իշխանությունները չեն ցանկանում, որ ռուսական զորախումբը դուրս բերվի Լաթաքիայի և Տարտուսի ռազմակայաններից, եթե երկրների միջև հարաբերությունները տուժեն։ Դամասկոսը ռազմավարական շահեր ունի Մոսկվայի հետ հարաբերություններում, Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան։
«Ռուսաստանն աշխարհի երկրորդ հզոր երկիրն է և մեծ նշանակություն ունի» Սիրիայի համար։ Նոր իշխանությունները «առաջին հերթին մտածում են սիրիական ժողովրդի շահերի մասին և չեն ցանկանում խնդիրներ և հակամարտություններ ստեղծել» այլ պետությունների հետ», - հավելել է ալ-Շարաան։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Մոսկվան տեղեկություններ չունի Սիրիայի նոր իշխանությունների կողմից երկրում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրերի վերանայման վերաբերյալ, Դամասկոսից այդ կապակցությամբ դիմումներ չեն ստացվել: Նախարարը նշել է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաների աշխատանքի, պահպանման և ապահովման պայմանները կարող են բանակցությունների առարկա դառնալ երկրի նոր իշխանությունների հետ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: Դեկտեմբերի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայում ռազմական և պաշտպանական օբյեկտների վրա։ Բանակը հատել է սահմանը և գրավել բուֆերային գոտին Գոլանի բարձունքներում։ Նեթանյահուն ասել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»: Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում մինչև 1967 թ.։ Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավեցին այս տարածքը։ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զինադադարի և զորքերի բաժանման մասին։ 1974 թվականին Գոլանի բարձունքներում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետերը։