Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Դավութօղլուն Քլինթոնին շնորհակալություն է հայտնել` Wikileaks-ի հրապարակումների մասին նախօրոք տեղեկացնելու համար, իսկ պետքարտուղարը ներողություն է խնդրել:
Քլինթոնը Wikileaks-ի կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակումը «միջազգային հանրությանն ուղղված հարձակում» է որակել: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հիլարի Քլինթոնն ասել է, որ տեղի ունեցածը ոչ միայն հարձակում էր ԱՄՆ դիվանագիտական շահերի վրա, այլև հարձակում` միջազգային հանրության վրա:
Նա դատապարտել է 250.000 գաղտնի փաստաթղթերի հրապարակումը և ասել է, որ խորապես ցավում է տեղի ունեցածի համար:
Սպիտակ Տունը տեղի ունեցածը «լուրջ հանցագործություն» է համարել: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ռոբերտ Գիբսն ասել է, որ փաստաթղթերը տարածող Wikileaks-ը և տեղեկությունների արտահոսքն ապահոված անձիք «հանցագործներ են» և տեղի ունեցածն էլ օրենքի խախտում է:
«Գաղտնի փաստաթղթերի հետ կապված միջոցառումները պետք է վերանայվեն»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: