Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալի Արայըջը
Մարաշի կոտորածի 42-րդ տարելիցն է․ այն տեղի է ունեցել 1978 թ․ դեկտեմբերի 19-ին։ Այդ ժամանակ հղի կանանց որովայններում շշեր են մտցրել, հազարավոր մարդիկ են վիրավորվել, տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը, որտեղ տարիներ շարունակ ապրել են։ Սրանից 42 տարի առաջ՝ դեկտեմբերի 19-ին սկսված այդ կոտորածը տևել է ուղիղ մեկ շաբաթ։ Այդ դեպքը Թուրքիայի քաղաքական պատմության մեջ է մտել որպես «սև բիծ»։
Այդ կոտորածը դարեր շարունակ «Անատոլիայի ալևիների» դեմ իրականացված կոտորածների շարունակությունն էր։ Դարեր առաջ Նեսիմիի կաշին քերթածները, Մանսուրի կոկորդին ատրճանակով կրակածները, Փիր Սուլթանին կախաղան հանածները, շարիաթական ապստամբության ժամանակ Մենեմենում ուսուցիչ-լեյտենանտ Մուստաֆա Ֆեհմի Քուբիլային դանակով կտոր-կտոր արածների հետ Մալաթիայում, Մարաշում, Չորումում, Սվասում (Սեբաստիա-Ակունք խմբ․) և Ստամբուլում հարյուրավոր ալևիների և հեղափախականների կոտորած ֆաշիստներն ու շարիաթականները նույն գաղափարի կրողն են։
Ովքե՞ր իրագործեցին
Չնայած 42 տարի է անցել, կոտորածի հետքերը դեռևս թարմ են և պահպանում են արդիականությունը։ Ովքե՞ր արեցին այդ կոտորածը։ Ֆաշիստական և շարիաթական կազմակերպությունները դա միայնակ անելու ուժ ունեի՞ն, թե՞ վարագույրի հետևում որոշ գաղտնի, անօրինական կազմակերպություններ կան: Եթե իրոք կան, որո՞նք են դրանք։ Այս հարցերի պատասխանները ցավոք մինչ օրս չեն տրվել։
Մեղադրայլների ցուցմունքներում, պետության անվտանգության ուժերի զեկույցներում, մամուլում այդ դեպքերի մասին հրապարակված լուրերում և լուսանկարներում, հայտարարություններում, մեղադրական ակտերում և դատը իրականացրած ռազմական դատարանի վճռի մեջ, կոտորածը պլանավորած և իրականացրած Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ), ծայրահեղ ազգայնամոլ երիտասարդական միության և ազգայնական արհմիությունների կոնֆեդերացիայի նման իրավական կուսակցությունների և կազմակերպությունների հետ տրվում են նաև անօրինական, Գերի թուրքերի ազատագրական բանակ և Հակագրոհայինի նման կազմակերպությունների անունները։
Չնայած հայտնի է, թե ովքեր են իրականացրել այդ կոտորածը, այն մինչ օրս հստակ չի հասցեագրվել։ Կարևոր է, որ բացահատվեն կոտորածն իրականացրած ու դրա հետևում կանգնած անձինք։ Այսօր
1980 թ․ սեպտեմբերի 12-ին ռազմական ֆաշիստական հեղաշրջման համար հող նախապատրաստելու համար պլանավորված կոտորածների շարքը դեռևս ավելի մանրակրկիտ ուսումնասիրության և բացահայտման կարիք ունի։
Իսկական «ցեղասպանություն»
Կոտորածից հետո Ժողովրդահանրապետական կուսակցության (ՀԺԿ) ժողովի ժամանակ Մարաշի պատգամավոր Հյուսեին Դողանն նշել է․ «Մարաշում տեղի ունեցածը քաղաքացիական պատերազմ չէ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ երկու զինված կողմ է լինում։ Քահրամանմարաշում (Մարաշ-Ակունքի խմբ.) կոտորած է իրականացվել։ 1572 թ․ օգոստոսի 24-ին հազարավոր բողոքականների կոկորդները կտրելու նման, Սուրբ Բարդուղիմեոսի գիշերվա կոտորածի նման, Ինդոնեզիայում ձախերին մեկ գիշերվա ընթացքում մեկ առ մեկ ատրճանակի կրակոցով սպանած ֆաշիստական ապստամբության նման մի կոտորած էլ սա է»։
Նախկին ՀԺԿ պատգամավոր Օղուզ Սոյգյութը տեղեկացնում էր, որ «Ցեղասպանություն է կատարվել, և որ ալևի բնակչության 80 տոկոսը լքել է քաղաքը։ 1978 թ․ դեկտեմբերի 25-ին «Ջումհուրիյեթ» օրաթերթում հրապարակված հոդվածը հավաստում է Օ․ Սյոգյութի խոսքերը. «Աջերի ձեռքերում եղել են ամերիկյան Մ․ Ի ատրճանակներ, վիլայեթին կից որոշ շենքեր կրակի են տրվել»: Պարբերականում նաև ընդգծվում է. «Իրենց հարազատներին կորցրած բազմաթիվ քաղաքացիներ շրջանի տնօրինության առաջ գոռում էին՝ մենք այս քաղաքից գնալ ենք ուզում։ Մեզ օգնեք, զինվոր չենք, քաղաքը լքելու համար մեքենա ենք ուզում», ապա հաղորդում է հետևյալ տեղեկությունները․ «Շրջանի տնօրինության շենքը գրավվել է աջերի կողմից։ Երկու օր Յորուքսելիմում, Յենիմահալլե և Սաքարյա թաղամասերում մնացած մարդկանց փրկելու գնացած ոստիկանների վրա երկարափող զենքերից կրակ են բացել։ Տեղեկացնում է, որ հարձակումների ժամանակ կանանց, երեխաներին հավաքել են տներում և ատրճանակով սպանել, կոկորդները կտրել, ավելի ուշ մահացածների վրա գազ են բաց թողել և տները կրակի մատնել»։
Վարչապետի մեկնաբանությունը
Այդ ժամանակ ՀԺԿ ղեկավար և վարչապետ Բյուլենթ Էջևիթը Մարաշի կոտորածի հետ կապված մեկնաբանության մեջ այսպիսի լուրեր է տարածել և պնդել. «Վերջին ժամանակաշրջանում, ցավոք, մեր ժողովրդին անընդհատ սադրում են։ Մյուս կողմից այս ձմեռ երկիր կոմունիզմն է գալիս»։ «Վերջին օրերին էլ հասարկության բոլոր խմբերին բացահայտ ապստամբության են հրահրել»,- շեշտել է նա։
Բ․ Էջևիթը հայտարարել է. «Այդ ամբողջ սադրանքների ցավալի հետևանքները, դժբախտաբար, նկատելի են մեր Մարաշում»: Նկատի ունենալով ԱՇԿ-ին և կողմնակից կազմակերպություններին՝ նա հավելել է․ «(․․․) Սեփական երկրի մասին մտածողները ազգայնամոլ չեն, չեն կարող լինել։ Սպանություններ կատարած անձանց չափ դրանք սադրողներն էլ են պատասխանատու։ Որոշ երիտասարդական ճամբարներում նրանց ցեղասպանության և կոտորածի համար են պատրաստել։ «Դրանք սկսել են ստեղծել պետությունից դուրս մի պետական ուժ»։
Պետք է դասեր քաղել
Թուրքիայում, որտեղ Մարաշում և մյուս քաղաքներում կոտորածներն իրագործած կամ իրագործման մեջ դեր խաղացած որոշ մարդասպաններ պատգամավոր, նախարարներ, բարձրաստիճան պետական կառավարիչներ են դարձել, որտեղ պետական պաշտոնական հեռուստատեսությունը և հաղորդակցության միջոցները նրանց դեռևս «էժանագին հերոսներ» են ներկայացնում, ճնշված մյուս բոլոր հասարակական շերտերի նման՝ ալևիները ևս այսքան կոտորածներից հետո պետք է դաս քաղեն, զգոն լինեն, չպետք է թույլ տան նման կոտորածների իրագործումը։
Այդ պատճառով ամենակարևոր միջոցառումը կոտորածներն իրականցրած անձանց դեմ ժողովրդական ապստամբության հանձնաժողովներ և ինքնապաշտպանական մեխանիզմներ ստեղծելն է, որի մեթոդներն ու միջոցները պետք է շատ լավ զարգացվեն։ Ալևիների համար անհնար է որևէ մեկից օգնություն, ողորմություն խնդրել և արդարադատություն ակնկալել։ Քաղաքական իշխանությունների մարդասպան քաղաքականության դեմ ժողովրդական ապստամբությունն էական և կենսական նշանակություն ունի։
Դոկ․ պրոֆ․ Ալի Արայըջը, Փարիզ
https://artigercek.com/haberler/maras-katliami-askeri-darbeye-zemin-hazirlamakti
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net