կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-01 13:58
Տարածաշրջան

Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի դեմ բացահայտ ագրեսիայի համար

Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի դեմ բացահայտ ագրեսիայի համար

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշում է, թե իբր Հայաստանից Ադրբեջանի տարածք հրթիռ է արձակվել, և «կոչ են անում դադարեցնել Ադրբեջանի տարածքի հրթիռակոծումը, հակառակ դեպքում` պատասխան միջոցառումներ կկիրառվեն»:

Ադրբեջանի նման հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նրանք փորձում են հող նախապատրաստել Հայաստանի վրա հարձակման համար:

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին Դաշքեսան քաղաքը հրթիռակոծելու մեջ, որից հետո բացահայտ հարձակում գործեց Վարդենիս քաղաքի վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը:

Երեկ ադրբեջանական մամուլը հայտարարել էր, որ Հայաստանն իբր կիրառել է «Տոչկա-Ու» հրթիռային համակարգ: Ի պատասխան դրան՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պատասխանել էր. «… Խստորեն զգուշացնում ենք՝  եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով  մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»: