Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արևմուտքը «հող է նախապատրաստում», որպեսզի իր հանցագործությունների մեղքն անցնի Կիևի և ուկրաինացի ժողովրդի վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը ՝ հանուն հրադադարի Ուկրաինայի հնարավոր տարածքների զիջման մասին։
«Արևմտամետները սկսում են աստիճանաբար մեղքը բարդել Զելենսկու, Կիևի ռեժիմի և ընդհանրապես Ուկրաինայի վրա։ Կարծում եմ, որ նրանք կհասնեն նրան, որ ուղղակի մեղադրեն Ուկրաինայի քաղաքացիներին։ Նրանք աստիճանաբար սկսում են հող նախապատրաստել՝ մեղադրելու ուկրաինացի ժողովրդին իր խելագարության, հանցագործությունների, Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» պատճառելու խելագար հանցավոր փիլիսոփայության համար։ Նրանք առաջին հերթին մեղադրելու են Ուկրաինայի քաղաքացիներին»,- ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ հանուն հրադադարի, Ուկրաինան պետք է տարածքային զիջումներ անի Ռուսաստանին՝ անվտանգության երաշխիքների դիմաց, ինչպիսիք են, օրինակ, ՆԱՏՕ-ին անդամակցելը և «ուկրաինացիներին զինելու և աջակցելու այլ եղանակներ»։