Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը խոսել է Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային իրավիճակի մասին՝ «Զինուժ» հեռուստածրագրի շրջանակում պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս սահմանապահների՝ Սյունիքում տեղակայվելը կարո՞ղ է ՀՀ ինքնիշխանության կորուստ նշանակել։
«Ուզում եմ հիշեցնել, որ 1992 թվականին, երբ մենք ձեռք ենք բերել անկախություն, սկսել ենք գործընթաց՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու, հայ-ռուսական զորամիավորումով սահմանների համատեղ ապահովելու, ստորագրել ենք բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ուժեղացնում են մեր անվտանգությունը։ Այս բոլոր միջոցառումները, փաստաթղթերը, գործողություններն ուղղված են եղել ամրապնդելու մեր անվտանգությունը, որովհետև մենք ունենք այդպիսի սպառնալիք տարածաշրջանում։ Մենք դա տեսանք 2016թ․-ին և հիմա՝ 2020թ․-ին, երբ տեսանք, որ Թուրքիան Ադրբեջանի հետ իրականացնում է ագրեսիա ոչ միայն ԼՂ-ի, այլև մեր սահմանների հանդեպ։ Եվ մեր գերխնդիրն է այսօր ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը և անկախությանը»,- ընդգծել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում: