կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-19 13:20
Աշխարհ

Պոմպեոն Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-ի թշնամի

Պոմպեոն Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-ի թշնամի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը Ամերիկայի թշնամիների ցուցակում է:

«Ինձ անընդհատ հարցնում են, թե ով է մեր թշնամին, և պատասխանը սա է` շատերը կան, որ ցանկանում են խարխլել մեր կենսաձևը, մեր հանրապետությունը, հիմնական ժողովրդավարական սկզբունքները: Ռուսաստանը հաստատ այս ցուցակի մեջ է»,- ասել է Պոմպեոն Մարկ Լևինի ռադիոհաղորդմանը տված հարցազրույցում:

Սովորաբար, ԱՄՆ պաշտոնյաները Ռուսաստանը նշում են որպես հակառակորդ, ոչ թե թշնամի: Ինքը՝ Պոմպեոն, այս շաբաթվա սկզբին կիրառել էր «իրական մարտահրավեր» արտահայտությունը՝ խոսելով Վաշինգտոնի՝ Մոսկվայի նկատմամբ վերաբերմունքի մասին:

Պետքարտուղարը հիշել է ամերիկյան լրատվամիջոցներում հայտնված այն լուրերը, թե իբր Ռուսաստանը ներգրավված է վերջին կիբերհարձակումներում:

«Մենք նմանատիպ բան շատ երկար ժամանակ ենք տեսել, ասիմետրիկ ներուժ կիրառելով՝ փորձել են հասնել այնպիսի դիրքի, որ կարողանան ստիպել ԱՄՆ-ին` վճարել», - հավելել է Պոմպեոն:

Նա նաև ասել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «իրական ռիսկ է նրանց համար, ովքեր սիրում են ազատությունը»: Միաժամանակ Պոմպեոն հավելել է, որ, չցանկանալով նվազեցնել ռուսաստանյան սպառնալիքը, նա Չինաստանը համարում է ավելի կարևոր, «էքզիստենցիալ» սպառնալիք Միացյալ Նահանգների համար: