|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքիայի բնակիչների 90%-ը ԱՄՆ-ին համարում է թշնամի երկիր, իսկ ավելի քան 62%-ը Ռուսաստանին համարում է բարեկամ։ Այսպիսին են թուրքական Gezici հետազոտական կենտրոնի արդյունքները։
Հարցվածների 62,6%-ը կարծում է, որ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է։ 72,8%-ը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է լավ հարաբերություններ հաստատել։ 18,3%-ը Ռուսաստանի Դաշնությունը ընկեր չի համարում, հարցման մասնակիցների ևս 8,9%-ը խոստովանել է, որ այս հարցի պատասխանը չունի։
Ընդ որում, հարցվածների մոտ 90%-ը նշել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի թշնամին է։
Gezici հետազոտական կենտրոնի նախագահ Մուրադ Գեզիջին ասել է, որ, ըստ հարցման արդյունքների, թուրքական հասարակությունը «սկսել է ավելի շատ հեռանալ Արևմուտքից և ավելի վստահել Ռուսաստանին»։