|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախկին պետքարտուղարը Մայք Պոմպեոն, մտահոգություն հայտնելով Անկարայի և Աթենքի միջև հնարավոր կոնֆլիկտի վերաբերյալ, Թուրքիան անվանել է «տարածաշրջանային սպառնալիք»։
Ըստ Fars-ի՝ Մայք Պոմպեոն կիրակի հունական Katimerini թերթին տված հարցազրույցում ասել է, որ իր պաշտոնավարության ընթացքում խիստ անհանգստացած է եղել Էգեյան ծովում Հունաստանի և Թուրքիայի միջև ռազմական բախման հեռանկարով։ Նա նշել է, որ շահագրգռված է ԱՄՆ-ի և Հունաստանի միջև պաշտպանական փոխադարձ համագործակցության վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրով, և որ Թուրքիան խաթարում է անվտանգությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները հաճախ հակված են եղել լարվածության և կտրուկ վատթարացել են անցյալ տարի, երբ Արևելյան Միջերկրական ծովում բախումներ եղան ծովային սահմանների և էներգետիկ իրավունքների պատճառովջ:
Թուրքական սադրանքներին ի պատասխան՝ Աթենքը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ եվրոպական երկրների հետ ավելի սերտ ռազմական համագործակցություն է սկսել: