|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ քաղաքական գործիչ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին համարում է, որ մահկանացուն կնքած ամիրկյան քաղաքագետ Զբիգնեվ Բժեզինսկին Ռուսաստանի ամենագլխավոր թշնամին էր: Պատգամավորի խոսքով աշխարհում դեռ չի եղել Ռուսաստանի դեմ այդքան բացաական տրամադրված մարդ, ինչպիսին Բժեզինսկին էր: «Նրա ամբողջ կյանքը ուղղված էր Ռուսաստանին վնասելուն, նա ամեն պահի փնտրում էր հնարավորություն Ռուսաստանին պատժելու, ոչնչացնելու համար»,- կարծում է պատգամավորը:Ժիրինովսկին նաև հայտարարել է, որ Բժեզինսկին ամենամեծ հարվածն է հասցրել ռուս-ամերիկյան հարաբերություններին, և որ նրա մահը Ռուսաստանին մեծ օգուտ կտա, քանի որ դրականորեն կանդրադառնա Ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:
Բժեզինսկին մահացել է 3 օր առաջ 90 տարեկանում: Նա ծնվել էր լեհ քաղաքագետների ընտանիքում, հետո ստացել է ԱՄՆ քաղաքացիություն: