Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բազմաթիվ ռուս կամավորներ ցանկանում են մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին «Свободная пресса»-ի հետ զրույցում նշել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախարարների խորհրդի նախկին նախագահ Ալեքսանդր Բորոդայը:
Այսօր տեղի կունենա Դոնբասի կամավորների միության համագումարը: Բորոդայը նշել է, որ հանդիպման ընթացքում կբարձրացվի Ղարաբաղի հարցը: Նա դա բացատրել է նրանով, որ ներկայումս մեծ թվով ռուս կամավորներ պատրաստ են օգնել Հայաստանին Թուրքիայի դեմ պայքարում:
Նախարարների խորհրդի նախկին նախագահը Ղարաբաղում հակամարտության մեջ մեղավոր է անվանել Խորհրդային Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Լենինին: Ըստ նրա՝ այս շրջանը դարձել է Ադրբեջանի ԽՍՀ մաս, քանի որ ադրբեջանցիները առաջնային էին խորհրդային կառավարության համար: Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ հակամարտությունը ներկայումս սրելու համար մեղավոր է Թուրքիան:
«Սա պատերազմ է Թուրքիայի և Հայաստանի միջև, որը սկսվել է Թուրքիայի կողմից», - ասել է Բորոդայը:
Բացի այդ, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել հակամարտությանը, եթե այն չլուծվի: Նրա խոսքով` դա պետք է անի Հայաստանի կողմից, չնայած տեղական իշխանությունների հակառուսական դիրքորոշմանը և ՌԴ-ի` Ադրբեջանի և Թուրքիայի հետ սերտ կապերին:
«Եթե Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր դիրքերը Կովկասում և Անդրկովկասում, ապա չի կարող թույլ տալ Ղարաբաղի պարտությունը», - համոզված է Բորոդայը: