Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ն կլսի վարչապետի բոլոր թեկնածուների ծրագրերը, հետո որոշում կկայացնի. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, նա պետք է ներկայացնի երկրի զարգացման իր տեսլականը։ Լսելով նրա մոտեցումները, համադրելով այն ՀՅԴ ծրագրերի, տեսլականների հետ՝ մենք կկայացնենք մեր որոշումը»,- շեշտեց պատգամավորը։
Ճշտող հարցին` կա՞ն տեղեկություններ, որ մյուս խմբակցություններն էլ են թեկնածու առաջադրելու, Կյուրեղյանն արձագանքեց . «Իսկ ո՞վ ասաց, որ մյուս խմբակցությունները թեկնածու չեն առաջադրելու։ Ես չգիտեմ՝ նրանք կառաջադրեն, թե` ոչ, բայց Սահմանադրությամբ նախատեսված հնարավորություն ունեն բոլոր խմբակցությունները»։
Պատգամավորի խոսքով` ՀՅԴ ԳՄ-ն էլ նիստ կգումարի և կորոշի՝ ներկայացնե՞լ սեփական թեկնածու, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուն, Կյուրեղյանն ասաց, որ կոալիցիոն համաձայնագիրը կոնկրետ խնդիրների լուծման համար էր, իսկ ներկայումս այն չէր կարող իրականացնել իր նպատակը, կդառնար առոչինչ։
«Մենք միշտ ժողովրդի հետ ենք։ Մենք նպաստում ենք շարժմանը։ Ես ուրախ եմ, որ ՀՀ քաղաքացին պահանջատեր է։ Երկխոսության կայացման գործում, խաղաղության կայացման գործում մենք մեր դերը հաստատ ունեցել ենք»,- նշեց նա։