Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքամերձ «Նովո Օգարյովո» նստավայրում ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանիպումը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացումերը տարբեր ոլորտներում, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Մենք հաճախ ենք հանդիպում եւ հեռախոսազրույցներ ունենում եւ գրեթե ամեն անգամ տարբեր ֆորումների ժամանակ երկկողմ հանդիպումներ ենք ունենում: Այդուհանդերձ մենք միշտ քննարկելու հարցեր ունենք` հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների հատուկ բնույթը, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի լայնաֆորմատ գործունեությունը: Հաճելի է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերը: Նախորդ տարի, 2013-ի համեմատ, զգալի մեծացել էր ապրանքաշրջանառությունը, սակայն ցավոք այս տարվա առաջին կեսին ապրանքաշրջանառության ծավալները նվազել են: Մենք, կարծում եմ, այսօր կխոսենք այդ մասին: Այս հարցում կան նրբություններ, որոնց պատասխանները ես դեռ չգիտեմ եւ կցանկանայի քննարկել Ձեզ հետ: Ամեն դեպքում ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Բարի գալուստ»,- ասել է Պուտինը: