Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախ աշխարհագրական դիրքից ու ներքաղաքական իրավիճակներից, այսօր արդէն կարելի է համեմատական եզրեր ուրւագծել ոչ վաղ անցեալում սիրիական, իսկ ընդամէնը շաբաթներ առաջ աւարտւած Արցախա-Հայաստանեան պատերազմական ճգնաժամերի միջեւ:
Համեմատական եզրի եւ յատկապէս նմանութիւնների առումով խիստ ակնբախ է երկու երկրների դէմ պատերազմ շղթայազերծած արտաքին ուժերի այսպէս ասած կոալիցիայի ձեւաչափը: Թէ՛ Սիրիայի, եւ թէ՛ Հայաստան-Արցախի դէմ համատեղ կռւել ու զինուժ են կիրառել հիմնականում Թուրքիան, ԴԱԷՇ-ջիհադականներն ու սիոնիստական Իսրայէլը, իսկ եթէ Արցախեան 44-օրեայ պատերազմի դէպքում անմիջական թշնամին Թուրքիայի շրջանային արբանեակ Ադրբեջանն էր, Սիրիայի դէպքում դա՝ հակա-Ասադ ներքին զինեալ այսպէս ասած՝ ազատ բանակն էր, որ արտաքին միւս ուժերին լծակից՝ 6-ամեայ արհաւիրք ու աղէտալի վիճակ ստեղծեցին սիրիական երկրի համար:
Մէկ այլ նմանութիւնը՝ երկու պատերազմներում դա՝ ռուսական գործօնի միջամտութիւնն էր, որն Սիրիայի դէպքում պատահեց կարելի է ասել ժամանակին, երբ արդէն Սիրիայի տարածքային ամբողջականութիւնն խիստ վտանգի էր ենթարկւել: Իսկ Հայաստան-Արցախի դէպքում, ցաւօք, դա դերակատար եղաւ այն ժամանակ, երբ իրողապէս Հայաստան աշխարհը Արցախեան մասով 75 տոկոսի տարածքային կորուստ ունեցաւ… ու դրանից բխող այն ծանրակշիռ հետեւանքները, որոնք յաղթահարելը կրկնակի ծանրակշիռ են թւում:
…Որպէս համեմատական լրացուցիչ եզր, ակամայ մտածում ու ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդեօք սիրիացի ժողովուրդը չէր պահանջի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, եթէ վերջինս ինքնակամ ու ստորացուցիչ պայմանագրերով Թուրքիային զիջէր (արդէն ներխուժած) Աֆրինը, Մանբիջը կամ՝ Լաթաքիան ու հայաբնակ Քեսաբը…:
Հասկացողած շատ բարեւ…:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ