|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սիրիական բանակը, նախապես ազատագրելով Քեսաբի մերձակայքում գտնվող Զահե լեռնագագաթը, վերջերս նաև ազատագրել է Քեսաբ-Լաթաքիա մայրուղու բոլոր բլուրներն ու անտառները, որոնք մինչ այդ ահաբեկչական խմբավորումների կողմից օգտագործվում էին դիպուկահարների տեղակայման կամ շրջանի բնակչության հրթիռակոծման նպատակով. տեղեկացնում է «Գանձասար»-ը:
Մայրուղու ազատագրումից հետո բացվել է Քեսաբ-Լաթաքիա` «Քասդալ Մուաֆ»-ից մինչև Քեսաբի սահմանային անցակետ հատվածը:
Երեք տարի փակ մնալուց հետո երեկ մի շարք մեքենաներ առաջին անգամ անցել են Լաթաքիայից Քեսաբ տանող մայրուղով: Քաղաքացիական մեքենաների երթևեկությունը դեռևս արգելված է:



Մինչև մայրուհու՝ ապահով տարածք լինելու մասին պաշտոնապես հայտարարելը՝ Սիրիական բանակը այժմ վերականգնում է մայրուղին՝ այն ականազերծելով և ասֆալտապատելով: