|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Սիրիայի ժողովրդին ուղղված մարդասիրական հերթական օգնության ավտոշարասյունը հասավ Դամասկոս:
Դամասկոսի Հայ Առաքելական առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում օգնությունը դիմավորեցին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը և դամասկոսահայ ազգային իշխանության ներկայացուցիչները: Շուտով կսկվի մարդասիրական օգնության բաշխումը Դամասկոսի կարիքավոր ընտանիքներին:
Դամասկոսահայությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Նախագահին, կառավարությանը և ժողովրդին՝ Սիրիայի համար օրհասական այս պահին մարդասիրական օգնության համար:
Օգնությունն ուղեկցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները:Դամասկոս մարդասիրական օգնության առաքումը իրականացվում էր Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ:
Հունիսի 10-ին մարդասիրական օգնությունը կհասնի Լաթաքիա, Քեսաբ և Հալեպ: