|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ուկրաինայում ընթացող` Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարը մոտեցել է եզրագծին: Այսօր կկայանան եզրափակիչները: 10 քաշային կարգերից երկուսի եզրափակիչում Հայաստանը կունենա ներկայացուցիչ: Ուկրաինայում մեր երկրի դրոշը ամենից վեր կփորձեն բարձրացնել 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Եզրափակիչում Ալեն Դանիելյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Մուրադ Սիրյոգևը, իսկ Հրայր Շահվերդյանը կմենամարտի Ղազախստանը ներկայացնող Երթուգան Զեինուլինովի հետ. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառաությունը: