Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանական կողմը վճռականորեն պաշտպանում է եղբայրական Թուրքիայի քայլերը, որոնք պատմականորեն կարևոր դեր են խաղացել Միջերկրական ծովի տարածաշրջանի զարգացման գործում՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, և հույս է հայտնում, որ շուտով կլուծվի առկա լարվածությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ պատասխանելով Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործունեության և այդ կապակցությամբ ՀՀ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ:
Ըստ Աբդուլաևայի՝ «երրորդ կողմերի փորձերը՝ իրավիճակն օգտագործել տարածաշրջանի երկրների նկատմամբ իրենց թշնամական և կողմնակալ մոտեցման համար, պետք է վճռականորեն մերժվեն»: «Թուրքիայի դեմ անհիմն մեղադրանքներ պարունակող հայկական կողմի դիրքորոշումն ու հայտարարությունները պետք է դատապարտվեն և ճնշվեն՝ որպես իրենց նեղ քաղաքական շահերը չարաշահելու փորձ՝ հաշվի առնելով Միջերկրական ծովի ավազանում նկատվող լարված իրավիճակը», - ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը:
Աբդուլաևան հավանաբար «մոռացել» է մեկ ամիս առաջ՝ հուլիս ամսին Տավուշյան դեպքերի ընթացքում երրորդ երկիր հանդիսացող Թուրքիայի՝ ամենաբարձր մակարդակով հայտարարությունները, որտեղ Հայաստանին մեղադրում էին «պատերազմ սանձազերծելու» և «օկուպացիոն քաղաքականություն» իրականացնելու մեջ։