Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նոյեմբերի 9-ից բոլորս սգի մեջ ենք, նախևառաջ՝ նրանք, ովքեր այս պատերազմի ժամանակ հարազատ և տուն են կորցրել: Ես և, կարծում եմ, շատ-շատերը սգի մեջ ենք նաև այն պատճառով, որ մի քանի հազար մարդու նահատակությունից կարելի էր խուսափել կամ, համենայնդեպս, խիստ կրճատել, եթե չլիներ գերագույն հրամանատարի հիվանդագին փառամոլությունը և ինքնահաստատվելու անզուսպ ձգտումը: Ես սգում եմ, որ, այդքան զոհեր ունենալով, մենք պարտվեցինք՝ ոչ միայն տարածքներ կորցրեցինք, այլ վտանգի տակ դրեցինք հայոց պետականությունը:
Ես սգում եմ նաև, որ վարչապետը, նախարարները, «իմքայլականները» դեռ սիրտ ունեն ելույթներ ունենալու, ինքնարդարանալու, PR-վելու, պայծառ ապագա խոստանալու, հաճախ նաև՝ հոխորտալու, սպառնալու, մեղադրելու: Ստացվում է, որ իշխանության մասին ցանկացած ոչ փառաբանող դատողություն թշնամական քարոզչություն է և ահաբեկչություն: Քաղաքական ղեկավարությունը և զինվորականները դեռևս չեն ներկայացրել հանրությանը, թե ինչպես, ինչ հանգամանքներում է զոհվել մեր զինվորների մեծ մասը: Մենք կարդում ենք և լսում ենք տարբեր պատմություններ, թե ինչպես են զոհվել խրամատներում նոր-նոր հայտնված հարյուրավոր 18-20 տարեկան երիտասարդներ, երբ «օդից կրակ էր թափվում»:
Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, քանի որ մեր իմացածն, ի վերջո, դրվագներ են: Ղեկավարներն ունեն ամբողջական պատկերը, որը, վստահ եմ, վկայում է նրանց անճարակ, դիլետանտ, անկազմակերպ և անպատասխանատու լինելու մասին:
Նահատակների հիշատակը հարգելու լավագույն ձևը կլիներ մեղքերի խոստովանությունը, ներողություն խնդրելը և հեռանալը: Բայց այս՝ հոգեպես կույր աթոռապաշտների պարագայում դա, իհարկե, բացառված է: Փողոցում չկան հարյուր հազարավոր բողոքողներ, ուրեմն՝ իշխանությունը լավ է աշխատում և ոչ մի բանի համար պատասխանատու չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: