կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 18:00
Քաղաքական

Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին` ոգեկոչելու և հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Թրյուդո

Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին` ոգեկոչելու և հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին` ոգեկոչելու և հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը `պատմության մութ շրջան, որը մենք երբեք չպետք է մոռանանք: Այս հանդիսավոր օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր անարդարորեն տուժեցին և իրենց կյանքը կորցրեցին այս ողբերգական շրջանի արդյունքում: Մենք նաև հարգում ենք նրանց սերունդներին, այդ թվում նաև Կանադայի հայ քաղաքացիներին, ովքեր այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրի հզորացման գործում։ Երբ մենք գիտակցում ենք հայ ժողովրդի ուժն ու ոգին, մենք նաև հույսով ենք ակնկալում խաղաղության և փոխադարձ հարգանքի ապագա: Ատելությունն ու բռնությունը այլևս չպետք է անտարբերության մատնվեն: Այսօր մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, այն է՝ կառուցել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապահով զգալ խտրականությունից և հետապնդումներից` անկախ նրանից, թե ովքեր են նրանք, որտեղից են նրանք կամ ինչին են հավատում»։

Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Կանադայի վարչապետի պաշտոնական էջից։