Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ լրագրողների կազմակերպած բողոքի ակցիան՝ «Հանուն խոսքի ազատության»: Բողոքի ակցիան նախաձեռնել էին հայաստանյան առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին:
Ակցիայի ընթացքում մեդիադաշտի ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ՝ իշխանություններին տալով վերջնաժամկետ՝ Սարի թաղում լրագրողների նկատմամբ կատարված բռնությունները բացահայտելու համար:
Հավաքի ընթացքում կազմակերպվեց նաև ստորագրահավաք, որին մասնակցում էին ինչպես լրագրողներ, այնպես էլ՝ իրավապաշտպան, լրագրողական կազմակերպություններ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Ազատության հրապարակում գտնվող ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ, որպես ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար չի կարող միանալ ստորագրահավաքին, քանի որ ԶԼՄ ներկայացուցիչ չէ: Սակայն նա, միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ «02» շաբաթաթերթը միանում է ստորագրահավաքին: Անդրադառնալով քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից լրագրողներին բռնությունների ենթարկելու դեպքերին, Ահարոնյանը նշեց, որ նման փաստեր չկան և որ քննություն է տարվում կատարվածը բացահայտելու համար:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն, անդրադառնալով նախագահի՝ լրագրողների նկատմամբ կատարվածը մոռանալու հորդորին, նկատեց. «Ներողություն խնդրելը բավարար չէ, մեր աչքը պետք է տեսնի դատարանի առջև կանգնած, ազատազրկման դատապարտված ոստիկաններին, անկախ նրանից այդ օրը նրանք համազգեստով են եղել, թե ոչ, այդ ժամանակ էլ կմտածենք, որ ինչ-որ բան առաջ է գնացել»:
Աբրահամյանը հույս հայտնեց, որ այս դեպքերը հունիսի 23-ի Բաղրամյանի դեպքերի պես մեկ տարի հետո միայն չեն քննի: