Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ։
Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, Արցախի հայաթափման,թուրքական օրակարգով գործելու կապիտուլյանտների որոշման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։
Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝ այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։
Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է և մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։
Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երեւույթ չէ, այն եղել է միջնադարում և անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։
Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։
Թուլացանք,երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա եւ Լեհաստան։
Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։
Այսօր էլ Արցախն են հանձնել թուրքին,հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրներ լուծելու լավագույն ճանապարհ չէ։
Ավելին. փախուստ է խնդրից։
Իսկ խնդրի լուծումը հետեւյալն է.մնալ, ապրել, պայքարել Հայրենիքում։
Ապրել ու պայքարել հանուն Հայաստանի եւ Արցախի։
Թուրքերի ուզածն էլ դա է,որ հայը հիասթափվի ու լքի իր հայրենիքը։
Հեշտ է լինելո՞ւ։
Իհարկե՝ ոչ։
Բայց այլ ճանապարհ չկա։
Պետք է ապրել պետության գահավիժումը կանգնեցնելու, հայրենիքը թուրքերին չհանձնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար»։