կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-29 11:06
Առանց Կատեգորիա

Թուրքիայից ներողություն խնդրելը սխալ էր. իսրայելցի քաղաքական գործիչ

Թուրքիայից ներողություն խնդրելը սխալ էր. իսրայելցի քաղաքական գործիչ

Իսրայել-Թուրքիա միջխորհրդարանական ասոցիացիայի նախկին ղեկավար Ռոբերտ Տիվյաեւը համարում է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ներողությունը Էրդողանի հետ զրույցում սխալ էր: «Եթե գնալ նման քայլի, ապա ոչ այդպես` ստեղծելով երկիմաստ իրադրություն եւ տհաճ նախադեպ»,- ասել է նա IzRus-ի հետ զրույցում:

 

Ըստ քաղաքական գործչի` Թուրքիայի հետ հաշտության բանավեճը Իսրայելում տարօրինակ ձեւով էր ընթանում. բոլորը վիճում էին` ճի՞շտ է արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, երբ  դեմ է արտահայտվում ներողություն խնդրելուն: «Դուք կարող եք համաձայնել կամ չհամաձայնել Լիբերմանի հետ, սակայն նա Իսրայելի ԱԳ նախարարն է եւ հայտնել է ոչ թե իր անձնական կարծիքը, այլ կառավարության դիրքորոշումը»,- ընդգծել է Տիվյաեւը:

 

Նա նշել է, որ որոշ քաղաքական գործիչները առանձին փորձել են բանակցություններ վարել թուրքական կողմի հետ, մասնավորապես` պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, ինչը տպավորություն է ստեղծել Անկարայում, թե Իսրայելը կարող է զիջումների գնալ, դա էլ մեծացրել է Էրդողանի ախորժակը: Նա այժմ կարծում է, թե Իսրայելի կողմից հնչած ներողությունը թուլության նշան է եւ կարելի է նոր պահանջներ ներկայացնել:

 

«Թուրքիայի մտածելակերպը պետք է հասկանալ: Նրանք ներողություն չեն խնդրում Հունաստանից, Հայաստանից` դա համարելով թուլություն: Էրդողանը ցանկանում է իսրայելական ներողության հաշվին իր հեղինակությունը մեծացնել, եւ մենք մեր չմտածված քայլերով նրան տալիս ենք այդ հնարավորությունը: Եթե կառավարությունը որոշում է կայացնում Թուրքիայից ներողություն խնդրել, դա պետք էր անել արժանապատվությամբ` տպավորություն չստեղծելով, որ մենք թքած ունենք մեր զինծառայողների վրա, որոնք գրոհել էին իսլամականներին»,- ընդգծել է Տիվյաեւը:

 

Ի դեպ, Էրդողանը հրամայել էր ձայնագրել Նեթանյահուի հետ զրույցը, հետո ցինիկաբար հայտարարել, որ դա արել է ապահովության համար, թեեւ զրույցը տեղի է ունեցել Օբամայի ներկայությամբ: