|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ապրիլի 23-ին հազարավոր մարդիկ են հավաքվել Մոնտեբելոյում՝ հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Քաղաքում 2 միջոցառում է անցկացվել՝ առավոտյան և երեկոյան:
Երկուսն էլ անցկացվել են Հայոց ցեղասպանության զհոերին նվիրված հուշարձանի մոտ: Հավաքվածների թվում էին կոնգրեսական Ադամ Շիֆը, Կալիֆորնիայի գանձապետ Ջոն Չյանը, Լոս Անջելեսի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, գրում է «San Gabriel Valley Tribune»-ը:
«Սա այն մարդկանց համար է, ովքեր Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են»,-ասել է Սան Գաբրիել քաղաքի Հայ դատի կոմիտեի նախկին նախագահ Վիգեն Բագրատունին: Կալիֆորնիայի հայ համայնքը ապրիլի 24-ին նաև Արդարության երթ է անցկացրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև: