|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամադ Ֆերազմենդը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Նրա հետ զրույց է տեղի ունեցել՝ կապված Թեհրանի՝ Անկարայի կողմից Իրաքի ինքնիշխանությունը խախտելու մասին հայտարարության հետ:
Ավելի վաղ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին Թուրքիային կոչ էր արել հետ կանչել իր զորքերը Իրաքի տարածքից և չխախտել այդ պետության ինքնիշխանությունը: Նա շեշտել էր, որ Իրանը դեմ է Իրաքի գործերին Թուրքիայի միջամտությանը:
Թուրքիայի արտգործնախարարությունը անհամաձայնություն է հայտնել Բաղդադում Իրանի դեսպանի առաջադրած մեղադրանքներին՝ շեշտելով, որ Անկարան պայքարում է ահաբեկիչների դեմ՝ հանուն Իրաքի կայունության, անվտանգության և ինքնիշխանության. հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ըստ գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչները Ֆերազմենդի հետ զրույցում նշել են, որ ակնկալում են Իրանի աջակցությունը․ Թեհրանը չպետք է դեմ լինի Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից ահաբեկչության դեմ պայքարին: