|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ. պատճառը Մոսկվայի աջակցությունն է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող «միջանցքին»։ Այս մասին հայտնում է իրանցի քաղաքական վերլուծաբան, «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Փույա Հոսեյնին։
«Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին. պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է «միջանցքի» նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ։
Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները:
ԻՌՆԱ գործակալությունը հաղորդում է, որ Իրանի արտգործնախարարի օգնականը և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության»: