|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանում դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145240 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 539337 վերջին մեկ օրում` 3504 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 20336 պացիենտ. մեկ օրում նվազել է 204-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 121882 անձ, վերջին մեկ օրում 1350 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2416 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 606 է: