|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 151 392-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 2581 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Դեկտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 642 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3223-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1296 է, ընդհանուր առողջացածներինը՝ 129 990, փաստացի բուժվողներինը՝ 18 179 (մեկ օրում նվազել է 152-ով): Մեկ օրում արվել է 3537 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 558 446 թեստ: