կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 11:27
Արցախ

Այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ. Արայիկ Հարությունյան

Այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է: Թե՛ 1991 թվականին և թե՛ 2006-ին տեղի ունեցած հանրաքվեների միջոցով մեր ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատել է սեփական հողի վրա ապրելու և արարելու, հայրենի երկիրը շենացնելու և զորացնելու իր կամքն ու վճռականությունը:

Այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ:

Պետականաշինության բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում փորձություններ ու դժվարություններ, ունեցել ենք անդառնալի կորուստներ, բայց միշտ մնացել ենք անսասան ու անկոտրում, ուժեղ ու հաստատակամ: Ծանրագույն մարտահրավերների առջև ենք կանգնել հատկապես վերջին ամիսներին՝ առերեսվելով անդառնալի ու ցավալի կորուստների, սակայն մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝ ավելի ու ավելի ամուր:

Եվ այսօր էլ, մեր մեջ պահելով անասելի ցավն ու կսկիծը, օր օրի բուժելով արյունահոսող վերքերը, մենք կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը, կկերտենք մեր սերունդների ապագան:

Զորություն, օրհնանք ու խաղաղություն յուրաքանչյուրիդ ընտանիքներին»: