Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել է.
«Այսօր ընտանիքիս, իմ գլխավորած քաղաքական թիմի մի խումբ անդամների եւ Դադիվանքի հոգեւոր հովիվ ու իմ լավ բարեկամ Տեր Հովհաննես քահանայի հետ ուխտի ենք գնացել 13-րդ դարում կառուցված Սուրբ Եղիշեի վանք, որտեղ գտնվում է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի գերեզմանը եւ հոսում է դարավոր պատմության հիշողությունն իր մեջ կրող Անահիտ թագուհու աղբյուրը
Երկար ու դժվարին ճանապարհի հաղթահարումը բոլորիս համար հաճելի փորձություն էր, քանի որ իրենում յուրահատուկ խորհուրդ է բովանդակում: Վաչագան Բարեպաշտի գործունեության հանդեպ միշտ հատուկ ակնածանք եմ տածել, որովհետեւ նրան համարում եմ մեր երկրի երբեւէ ունեցած ամենաիմաստուն առաջնորդներից մեկը, որից պետք է դասեր քաղել:
Նա կարողացավ համախմբել բոլոր առողջ ուժերին եւ Արշակունյաց թագավորության անկումից ու երկրում գրեթե երկու տասնամյակ տեւած անիշխանությունից հետո Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում եւ դրանց հարակից տարածքներում վերականգնել հայկական թագավորությունը: Կառավարման տարիներին հանդես եկավ կարեւոր բարեփոխումներով, եւ այդ համատեքստում նրա ստեղծած «Սահմանադրություն կանոնական»-ը հայ եւ համաշխարհային իրավագիտության պատմության գլուխգործոցներից է համարվում:
Ապագայի հանդեպ մեր բոլոր ծրագրերը չեն կարող ոգի ունենալ, եթե ըստ արժանվույն չկարողանանք գնահատել եւ չարժեւորենք մեր անցյալը: Ես այսօր իմ առաջին երդումը տվեցի հիշատակի առջեւ մեր նախնիների, ովքեր Արցախի հանդեպ սերը պաշտամունքի էին վերածել: Նրանց թողած պատգամը խոստացել եմ կրել՝ հանուն մեր հերոս ժողովրդի արժանապատիվ կյանքի ու Արցախի հզոր պետականության կերտման, եւ նույն նվիրականությամբ փոխանցել գալիք սերունդներին»: