|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Երևանը մինչ այժմ հարկ չի համարել ԵԱՏՄ-ի իր գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։
«Երևանը մինչ այժմ հարկ չի համարել ԵԱՏՄ-ի գործընկերների հետ համաձայնեցնել իր եվրաինտեգրման ձգտումները», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Զախարովայի խոսքով՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մտադրությունները բացահայտում են «հիմնարար հակասություններ», որոնք պայմանավորված են ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի իրավական-կարգավորող բազաների անհամատեղելիությամբ։
Նրա ընդգծմամբ՝ Երևանը ցուցադրաբար փորձում է «միաժամանակ օգուտներ քաղել եվրասիական ինտեգրումից և շարժվել Եվրամիության ուղղությամբ»։
«Հայաստանի իշխանությունների նման մարտավարությունը բացահայտ անպարկեշտ է թվում», - նշել է ռուսաստանցի դիվանագետը։