Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 10-ին տեսաուղերձով հանդես եկավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Խոսելով Շուշիում ծավալված ռազմական գործողություններից նա նշեց, որ նոյեմբերի 7-ին ամբողջությամբ հայկական կողմն արդեն իսկ կորցրել էր վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։ Հարությունյանը մեկնաբանեց նաեւ Արցախի կապիտուլյացիայի համաձայնագիրը, շեշտելով, որ այդ որոշումը, որը կայացրել են, չգիտի թե պատմությունն ինչ գնահատական կտա․ «բայց ստիպված ենք եղել»։
«Եթե մարտական գործողությունները շարունկվեր այդ նույն տեմպերով, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը։ Շատ մեծ կորուստներ ենք ունեցել մարդկային առումով միայն երեկ Մարտունու շրջանում` վերջին ժամերի ընթացքում։ Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետանակոծություն, բայց կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերի»,-նշեց նա, հեվելելով, որ չէին ուզում հավատալ, որ անհնար է արդեն կռվել այն մարդկային և զինտեխնիկայի ներուժով, որը կար։
«Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտադաշտում և մարտական գործողությունների ընթացքում. Թուրքիայի զինվորների մասնակցությունը ևս եղել է, ահաբեկիչների, վարձկանների` տարբեր երկրներից: Կռվում էին հայ կամավորը և հայ զինվորը»:
Արցախի Հանրապետության ղեկավարը նաեւ եթերում նշեց, որ խոնարհվում է առաջին հերթին մեր զինվորների առջև։
«Աշխարհի ամենահերոս տղերքն են եղել մեր ժամկետային զինծառայողները: Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների, հարազատների առջև: Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը խնայեինք, փրկեինք»:
Մանրամասները՝ տեսանյութում