Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման: Գրում է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի և հիմք Հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում: Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկետ շահերից, այդ թվում՝ ներքաղաքական:
Եվ սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած:
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ, ՈՎ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ, ՈՒՆԻ ԱՆԵԼԻՔ, ԵՎ ԴԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՉՎՆԱՍԵԼՆ Է, ՀԵՏՈ՝ ԱՋԱԿՑԵԼԸ»:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին հայտարարություն: