կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 15:06
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գավառում բողոքի ակցիաներ են․ «Արժանապատվությունը մեզ այլևս թույլ չի տալիս նման վարչապետ հանդուրժելու»

Մեր ռազմագերիների հարցերով զբաղվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Ռուսաստանի իշխանությունը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները Գավառում բողոքի ակցիայի ժամանակ։

«Ականատես եղանք, թե ինչպես են առանց մի փամփուշտ կրակելու տալիս Արցախի տարածքները, տեսանք՝ ինչպես են հայերի շիրիմները պղծվում, եկեղեցիների գլխից խաչերը հանվում։ Այդքանից հետո մեր արժանապատվությունը մեզ այլևս թույլ չի տալիս նման վարչապետ հանդուրժելու»,-այսպես հիմնավորեցին բողոքի ակցիայի մասնակիցները իրենց անհնազանդության ակցիան։

Նրանք հիշեցրին մեր քաջարի զինվորների կանգնելը մինչև վերջ հայրենիքի պաշտպանության համար, մինչև արյան վերջին կաթիլը պայքարելը մեր հողի համար, սակայն մեկ գիշերվա ընթացքում մեկ մարդու մեկ ստորագրությամբ հայրենիքի մեկ երրորդը նվիրվեց թուրքին՝ մեր դարավոր թշնամուն։

Ցուցարարների պաստառներին «Նիկո՛լ, դավաճան» գրառումներ են։

Նշենք, որ ապակենտրոնացված բողոքի ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունով մեկ, քանի որ Հայրենիքի փրկության շարժումը մինչև այսօր՝ ժամը 12։00-ն Նիկոլ Փաշինյանին ժամանակ էր տվել՝ հրաժարական տալու համար, ժամկետն ավարտվել է, բայց Փաշինյանը հրաժարական չի տվել։