Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անկախ նրանից, որ Փաշինյանն ու նրա կամակատարները սոսնձով կպել են իրենց աթոռներին, մենք շատ հստակ արձանագրում ենք, որ այլևս Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ չունենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին Աշտարակում՝ Արագածոտնի մարզպետարանի դիմաց, կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները։
Ոստիկանները փորձեցին բռնի ուժով ցրել հավաքը։ ՀՅԴ անդամ Ռուսլան Բարսեղյանը բարձրախոսով հայտարարեց, որ կառավարությունն իր վարչական բոլոր լծակներն օգտագործում է, որ թույլ չտա խաղաղ ակցիաներ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։
«Մեզ պետք չէ թուրքի ջեբը մտած վարչապետ»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները՝ վանկարկելով՝ «Նիկո՛լ, դավաճան», «հող հանձնող»։
Ցուցարարներն արձանագրեցին, որ այս պայմաններում այն քաղաքացիները, որոնք շարունակում են սատարել Նիկոլ Փաշինյանին, մի բաժակ ջուր են լցնում նրա ջրաղացին, աջակցում են Հայաստանի Հանրապետության վիճակի վատացմանը, մեր կործանմանը, Արցախի հանձնմանը։
«Պարո՛ն մարզպետ, դուք համարվում եք ՀՀ ներկայացուցիչը Արագածոտնի մարզում։ Խնդրում ենք իջեք ներքև և պատասխանեք մեզ հուզող հարցերին։ Մեզ պատասխանեք, թե ինչո՞ւ մոբիլիզացիա տեղի չի ունեցել, թե ինչո՞ւ թիկունքը ամուր չեք պահել, թե ինչո՞ւ թույլ չեք տվել, որպեսզի զորքը կռվի»,-ասաց Ռուսլան Բարսեղյանը։
Նա նշեց, որ Արցախի հանձնման գործում մարզպետի մատը ևս խառն է․ «Դուք Նիկոլ Փաշինյանի վարչակազմից եք, հետևաբար, հայ ժողովրդի դավաճաններից մեկը դուք եք»։
Yerkir.am-ի հետ զրույցում Ռուսլան Բարսեղյանը փաստեց, որ մարզպետի ավտոմեքենան տեղում էր, տեղում էին նաև օգնականներն ու աշխատակիցները, սակայն որևէ մեկը չարձագանքեց իրենց կոչերին ու հարցադրումներին:
Նշենք, որ ապակենտրոնացված բողոքի ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունով մեկ, քանի որ Հայրենիքի փրկության շարժումը մինչև այսօր՝ ժամը 12։00-ն Նիկոլ Փաշինյանին ժամանակ էր տվել՝ հրաժարական տալու համար, ժամկետն ավարտվել է, բայց Փաշինյանը հրաժարական չի տվել։