|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ռուսաստանը ԱՄՆ-ի համար այնքան ուժեղ մրցակից չէ, որքան Չինաստանը: Այս հայտարարությունը երկուշաբթի Fox News- ի եթերում արել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը:
«Ռուսաստանը չի կարող մրցել այնպես, ինչպես Չինաստանն է մրցում աշխարհի ամենամեծ տնտեսության հետ՝ Միացյալ Նահանգների: Չինաստանն աշխարհում երկրորդ տնտեսությունն ունի, իսկ Ռուսաստանը տասնյակում չէ: Իտալիան, Բրազիլիան և Տեխաս նահանգն ունեն ավելի մեծ տնտեսություններ, քան Ռուսաստանը»,– ասել է նա:
«Որքան էլ Ռուսաստանը վտանգավոր է, այն, միևնույն ժամանակ, չի կարող մրցել մեզ հետ այնպես, ինչպես դա անում է Չինաստանը»,- հավելել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը, որը վերահսկում է ԱՄՆ բոլոր 16 հետախուզական գործակալությունների գործունեությունը:
Նա կրկնել է իր տեսակետը, որ ՉԺՀ-ն ամենամեծ սպառնալիքն է տնտեսության, ռազմական և տեխնոլոգիական ոլորտում ԱՄՆ-ի գերակայության համար։