կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-07 11:32
Աշխարհ

Պենտագոնը նշել է, որ Չինաստանն է ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը, ոչ թե Ռուսաստանը

Պենտագոնը նշել է, որ Չինաստանն է ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը, ոչ թե Ռուսաստանը

Ամերիկյան իշխանությունները, ազգային պաշտպանության ռազմավարության նոր տարբերակի համաձայն, կշարունակեն գլխավոր ռազմավարական հակառակորդ համարել Չինաստանին, այլ ոչ թե Ռուսաստանին՝ չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին. հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսը` ելույթ ունենալով ուրբաթ օրը Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի կազմակերպած համաժողովում։

«Ռուսաստանը սուր սպառնալիք է միջազգային համակարգի համար,- պնդել է նա։- Մեր ազգային պաշտպանության ռազմավարությունը լիովին հաշվի է առնում Ռուսաստանի Դաշնության սպառնալիքը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս, բայց նույնիսկ հիմա, երբ մենք բախվում ենք ռուսական ագրեսիայի և չարամիտ գործունեության հետ, ռազմավարությունը հստակ նշում է, որ ՉԺՀ-ն է մեր զինված ուժերի ամենալուրջ ռազմավարական հակառակորդը ու հիմնական մարտահրավերը»։

Մարտի վերջին Պենտագոնը հրապարակեց ԱՄՆ Ազգային պաշտպանության ռազմավարության նոր խմբագրությունից գաղտնազերծված հատվածներ։ Դրանցից բխում է, որ Վաշինգտոնի վարչակազմը Չինաստանին այս փուլում համարում է ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական հակառակորդ և մարտահրավեր։