|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Չինաստանը որպես կարեւոր քայլ է գնահատում START-3-ի երկարաձգումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից, բայց նաև անհրաժեշտ է համարում շարունակել միջուկային զինանոցների կրճատումը գերտերությունների կողմից. ասել է Չինաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման բաժնի տնօրեն Ֆու Ցունը։
«Մենք չենք հավատում, որ դա բավարար է, քանի որ նույնիսկ START-3-ի երկարաձգումից հետո ԱՄՆ-ը և Ռուսաստանը միասին տիրապետում են Երկրի վրա գոյություն ունեցող միջուկային զենքի ավելի քան 90%-ին»,- դիվանագետին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա հավելել է, որ միջազգային կոնսենսուսն այն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է կրճատեն իրենց միջուկային զինանոցները։