կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-11 13:07
Աշխարհ

Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել ցամաքային կամուրջը Մերձդնեստրում. ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար

Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել ցամաքային կամուրջը Մերձդնեստրում. ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար

Նշաններ կան, որ Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել Մերձդնեստրի ցամաքային կամուրջը. Սենատում ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը։

«Մենք պարզել ենք, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Ուկրաինայում ձգձգվող հակամարտության, որի ընթացքում նա մտադիր է շարունակել նպատակներին հասնել Դոնբասից դուրս։ Մենք կարծում ենք, որ Պուտինի ռազմավարական նպատակները, հավանաբար, չեն փոխվել։ Նա կարծում է, որ մարտի վերջին ընդունած որոշումը՝ ռուսական ուժերը դեպի Դոնբաս ուղղորդել, ընդամենը ժամանակավոր փոփոխություն է՝ նախաձեռնությունը վերադարձնելու համար»,- ասել է Հեյնսը։

Նրա խոսքով՝ «Պուտինի կարճաժամկետ ռազմական նպատակներն են՝ գրավել երկու շրջան՝ Դոնեցկն ու Լուգանսկը, ինչպես նաև դրանց շուրջը եղած բուֆերային գոտին, այնուհետև հյուսիսից շրջապատել ուկրաինական ուժերը երկրի այս հատվածում, որպեսզի վերահսկողությունն ուժեղացնի դեպի Ղրիմ և Խերսոն ցամաքային կամրջի վրա, որտեղից ջուրը մտնում է թերակղզի։

Հեյնսի խոսքով՝ հետախուզությունը նաև ցույց է տալիս, որ Պուտինը ծրագրում է «ընդլայնել ցամաքային կամուրջը դեպի Մերձդնեստր՝ այս կերպ ամբողջ Սև ծովի ափը վերահսկելու համար»։

«Թեև ռուսական ուժերը կարող են հասնել այս կարճաժամկետ նպատակներից շատերին առաջիկա ամիսներին, մենք կարծում ենք, որ նրանք չեն կարողանա վերահսկողություն հաստատել մինչև Մերձդնեստր ձգվող և Օդեսան ընդգրկող ցամաքային կամրջի վրա: Դա անհնարին կլինի առանց մոբիլիզացիայի հայտարարման։ Նաև քիչ հավանական է, որ նրանք կարողանան վերահսկողություն հաստատել երկու շրջանների (Դոնեցկի և Լուգանսկի) և բուֆերային գոտու վրա, որը նրանք ցանկանում են առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Հեյնսը: