Փոխարժեքներ
13 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.42 |
EUR | ⚊ | € 412.99 |
RUB | ⚊ | ₽ 4.331 |
GBP | ⚊ | £ 495.29 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորել է Թուլսի Գաբբարդին՝ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորել է Թուլսի Գաբբարդին՝ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, կոչ արել հետաքննել Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդին՝ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում հաստատման կապակցությամբ և կոչ արել համապարփակ հետաքննություն սկսել ԱՄՆ հետախուզության, քաղաքականության և արտաքին օգնության ձախողումների վերաբերյալ, որոնք նպաստել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը։
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Գաբբարդի այսօրվա հաստատումը և կոչ է անում ապահովել, որ Միացյալ Նահանգները լիովին գնահատի իր դերը Արցախի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան արշավում, լինի դա բացթողումների կամ հանձնարարականների միջոցով, որոնք օգնել, խթանել կամ քաջալերել են Ադրբեջանին»․ - նշել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Գաբբարդին ուղղված իր շնորհավորական նամակում հանձնախումբը նաև ընդգծել է հետախուզության քաղաքականության պաշտոնական վերագնահատման կարևորությունը, հասկանալու համար թե ինչպես է ԱՄՆ քաղաքականությունը, օրինակ՝ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նպաստում նրա ռազմական հանցագործություններին: «Ինչպես գիտեք, Հավայան կղզիներում և ամբողջ Միացյալ Նահանգներում հայկական ծագում ունեցող ամերիկացիները երկար ժամանակ աջակցել են ձեր ջանքերին՝ ուղղված վայրագությունների կանխարգելմանը, մարդու իրավունքների և մեր համայնքի ու կոալիցիոն գործընկերների համար հատուկ մտահոգություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Մենք խորապես երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ոգեկոչման և, իհարկե, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնյաների ժողովրդավարական ձգտումներին ձեր աջակցության համար․․․ Մենք պատրաստ ենք աջակցելու ԱՄՆ-ի բացթողումների և հանձնաժողովի անհաջողությունների հետաքննությանը, որն օգնեց, աջակցեց կամ քաջալերեց Ադրբեջանին հետապնդելու իր ցեղասպան ծրագրերը Արցախի խաղաղ հայ խաղաղ բնակչության դեմ»․- մասնավորապես նշված է Հայ դատի հանձնախմբի նամակում։
Հայկական հարցերում Գաբբարդի հետևողականությունն անսասան է եղել։ Որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ նա հովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը և 2017 թ․ մեկնել է Արցախ, որտեղ անձամբ ականատես է եղել ադրբեջանական ագրեսիային դեմ հանդիման՝ տեղի ժողովրդի տոկունությանը։ 2020 թ․ նա դատապարտել է Թուրքիայի դերը Արցախի դեմ պատերազմ հրահրելու գործում՝ հայտարարելով․ «Թուրքիան Ալ-Քաիդայի հետ կապված անձանց է ուղարկում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ոչնչացնելու համար»։
Հայ դատի հանձնախումբը շարունակում է կոչ անել Թրամփի վարչակազմին՝ կիրառել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, որն արգելում է ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, ինչպես նաև կիրառել Մագնիցկու պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Բացի այդ, հանձնախումբն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն հայ ռազմագերիները և բացառություն սահմանվի օտարերկրյա օգնության ֆինանսավորման ներկայիս սառեցման հարցում՝ որպեսզի Արցախի ցեղասպանությունը վերապրածները կարողանան համապատասխան օգնություն ստանալ:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ամբողջական նամակը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://anca.org/assets/pdf/021225_ANCALetter_Gabbard_Investigation.pdf
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
13 փետրվար 2025թ․